ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հայտնի են 2020-ի ամենապահանջված սմարթֆոնները

Հայտնի են 2020-ի ամենապահանջված սմարթֆոնները
13.05.2020 | 12:13

Մասնագետները հայտարարել են այն երեք գաջեթների անունները, որոնք այս տարվա սկզբից ամենից շատն են վաճառվել: Այս մասին գրում է korrespondet.net կայքը՝ հղում անելով Canalys գործակալության մասնագետների հրապարակած վերլուծությանը:
2020-ի առաջին չորս ամսում ամենից շատ վաճառված սմարթֆոններն են Apple-ը, Xiaomi-ին և Samsung-ը:


Մանսագետների հավաստիացմամբ՝ աշխարհի ամենահանրահայտ ու պահանջված սմարթֆոնը iPhone 11-ն է, նրան հաջորդում են Xiaomi Redmi Note 8-ն ու Samsung Galaxy A51-ը:


Ըստ վերլուծաբանների՝ iPhone 11-ի առաջատարությունը կապված է գովազդային մասշտաբային արշավով, որ իրականացնում է Apple ընկերությունը:

Դիտվել է՝ 13583

Մեկնաբանություններ